Ռեկտորի մեկ թեկնածու

01/05/2006

Ապրիլի 26-ին Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ: Հետաքրքիր է, որ այդ պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու` ինստիտուտի գործող ռեկտոր Վադեւան Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Վարդեւան Գրիգորյանը ԱԺ երրորդ գումարման պատգամավոր էր եւ 1999թ. ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով: Եվ դեռ պատգամավոր եղած ժամանակ պարոն Գրիգորյանը մեծ ջանքեր գործադրեց այդ պաշտոնում նշանակվելու համար, ինչից հետո էլ վայր դրեց իր մանդատը: