ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հավաստմամբ, վերջին 4 տարիների ընթացքում ԼՂՀ ՀՆԱ-ն կրկնապատկվել է: «Եթե այս տեմպերը պահպանենք, ապա մի քանի տարի հետո լուրջ հաջողություններ կունենանք»,- նշել է նա: Նիստի ընթացքում Ա. Դանիելյանը դժգոհել է գերատեսչությունների եւ համայնքի ղեկավարների աշխատանքներից` նշելով, թե նրանք պետության մասին չեն մտածում: «Տնտեսության մեջ չեմ տեսնում թիմային աշխատաոճ»,- ասել է Ա. Դանիելյանը: Վերջինս անդրադարձել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին` նշելով, թե այդ գումարներից 146 միլիոն դոլարն ուղղվելու է ոռոգման համակարգին: Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանում գյուղատնտեսության բերքատվությունը մի քանի անգամ բարձրանալու է, եւ ԼՂՀ ապրանքները կմնան մրցակցությունից դուրս: Դրա համար Ա. Դանիելյանը մեղադրել է բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում ոռոգման ծրագրերին ԼՂՀ-ում: Ա. Դանիելյանը նմաններին անվանեց «օլիգարխներ», որոնք, ըստ նրա, ամեն ինչ անում են, որպեսզի հողի գինն ընկնի, ու իրենք «ջրի գնով զավթեն բոլոր հողերը»: