Ապրիլի 26-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական համատեղ նիստը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նիստի ժամանակ հայտարարել է. «Այո, ձեր խորհրդարանի պատգամավորների թիվը մի քանի անգամ ավելի փոքր է ՀՀ ԱԺ պատգամավորների թվից, բայց ձեր խորհրդարանն ունի շատ որակներ, որոնք մեզ համար շատ հետաքրքիր եւ ուսանելի են»: