Թուրքիան փակել է սահմանները

01/05/2006

Քուրդիստանի բանվորական կուսակցությանը հակազդելուն ուղղված վերջին տարիների համար աննախադեպ լայնածավալ գործողության շրջանակներում թուրքական բանակը լիովին փակել է Իրանի եւ Իրաքի հետ սահմանները: Ըստ տեղական հեռուստատեսության, սահմանի ամբողջ երկայնքով տեղակայվել են ցամաքային զորամիավորումներ՝ ուժեղացված հատուկ նշանակության ջոկատներով, զրահատեխնիկայով ու հրետանիով: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` գործողությունը, որի նպատակը տարածաշրջանը քուրդ զինյալներից ազատելն ու հյուսիսային Իրաքից նրանց նոր ջոկատների մուտքը Թուրքիա կանխարգելելն է, կարող է ձգվել մինչեւ ամառ: Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը հավելում է, որ գործողությանը ներգրավված է ավելի քան 200 հազար թուրք զինծառայող: