Հիշեցնում են

24/04/2006

Ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը վերաբերում կոալիցիոն իր գործընկեր Արթուր Բաղդասարյանի հայտարարությանը, որ` «եթե առաջիկա նախագահական ընտրությունները կեղծվեն այնպես, ինչպես 2003-ին, դա կարող է լուրջ փոփոխությունների բերել: Դրա հետ չեն համակերպվի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ուժերը»: Մեր այս հարցին ի պատասխան Ռ. Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Եթե ամբողջությամբ ծանոթանաք տեքստի հետ, կտեսնեք, որ նա իրականում որեւէ թվական չի նշել: Բայց պետք չէ մոռանալ, որ հենց ինքը` իր գլխավորած կուսակցությամբ, ԱԺ է մտել հենց այդ ընտրությունների արդյունքում»: