Բաքվում է

24/04/2006

Տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը երեկ առավոտյան երկօրյա այցով ժամանել է Բաքու: Ամերիկացի դիվանագետը, «Trend»-ի փոխանցմամբ` բանակցություններ է վարելու Ադրբեջանի ղեկավարության հետ: Զրույցի հիմնական թեման ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացն է: Քանի որ Ս. Մանը նաեւ Կասպյան ավազանի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդականն է, բանակցությունների ընթացքում քննարկվելու են էներգետիկային առնչվող հարցեր: Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Երեւանում հանդիպումներ էր ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի հետ: