Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադը երեկ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերից բենզինը երկրում վաճառվելու է քարտային համակարգով: Նրա խոսքերով` բյուջեով նախատեսված է սեպտեմբերից դադարեցնել բենզինի ներկրումն այլ պետություններից: Հարկ է նշել, որ նավթով հարուստ Իրանը չի կարողանում բավարար ծավալներով բենզին արտադրել ներքին կարիքների համար եւ ստիպված է այն ներկրել: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը նաեւ հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ բենզինի պակասը հանգեցրեց բոլոր ապրանքների գների կտրուկ բարձրացման: