Տոնդ շնորհավոր

24/04/2006

Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում բավական հետաքրքիր հայտարարություն էր արել: «Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կեղծել ընտրությունները, պետք է հասկանան՝

ՀՀ-ում այդ ժամանակներն անցել են, եւ եթե առաջիկա նախագահական ընտրությունները կեղծվեն այնպես, ինչպես 2003-ին, դա կարող է լուրջ փոփոխությունների բերել»,- ասել է նա: Ինչպես է ԱԺ նախագահի այս հայտարարությունները գնահատում 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու առաջադրված «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: «Այդ հայտարարություններից հետո ես ընդամենը շնորհավորում եմ պարոնայք Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին»,- այսպես բազմանշանակալից արտահայտվեց Ա. Գեղամյանը: