Պրոբլեմ չկա

22/04/2006

«ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պաշտպանության ոլորտը միակն է, որն ինտեգրման կարիք չունի: Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք եւ մինչեւ խնդրի լուծումը, կարծում եմ, մշտապես կհայտարարենք, որ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Պատասխանելով ԼՂՀ` որպես բանակցային կողմ մոտ ապագայում հանդես գալու հավանականության վերաբերյալ հարցին` Ս.Սարգսյանն ասել է. «Չեմ կարծում, որ մոտ ապագայում ձեւաչափի փոփոխություններ կլինեն: Իհարկե, դա մշտապես ցանկալի է, բայց ամեն ինչ չէ, որ մեր ցանկությամբ է ընթանում, եւ այստեղ ես մեծ պրոբլեմ չեմ տեսնում»: