Ետ են վերադարձրել

22/04/2006

ՀՀ ոստիկանությունը «Նոր Ժամանակներ» կուսակցությանը ետ է վերադարձրել դեռ նախորդ տարվա հանրահավաքներից մեկի ժամանակ առգրավված «Երազ» մակնիշի մեքենան ու ձայնային սարքավորումները: Ընդ որում, այդ ամենը ոստիկանությունը կատարել է իր սեփական նախաձեռնությամբ: «Կարծում եմ, որ սրանից հետո յուրաքանչյուր քայլ կատարելիս նրանք լավ կմտածեն»,- մեզ հետ զրույցում հայտարարեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Վերջինիս տեղեկացմամբ, ոստիկանների կողմից կուսակցության մեքենան ու տեխնիկասարքավորումներն առեւանգելու կապակցությամբ որոշ մարդիկ են հարցաքննվել: Եվ գույքի վերադարձը տեղի է ունեցել հենց այդ հարցաքննությունների արդյունքում: Իսկ մինչ այդ Արամ Կարապետյանը պատրաստվում է ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնել Երեւանի Մատենադարանին հարող տարածքում, ինչպես նաեւ երթ` դեպի ՀՀ Ոստիկանություն եւ Ազգային անվտանգության ծառայություն: