Պատմության համար չե՞ն պատժվում

22/04/2006

Մեր հարցին, թե ՍԴ որոշումից հետո, ըստ որի` կառավարության որոշումները, որոնցով տեղահանվել են Բուզանդի բնակիչները, անօրինական են, կլինե՞ն պատժվողներ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ այստեղ պատժվելու խնդիր չկա, որովհետեւ դա համապետական գործառույթ է, ընդ որում` այն իր մեջ պատմական կիրառական բնույթ ուներ` Հյուսիսային պողոտայի կառուցում եւ այլն»: Ստացվում է` ամեն ինչ կարելի է անել «պատմության գործառույթի» անվան տակ: