Ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը վերաբերվում այն հանգամանքին, որ ՌԴ-ին տալով Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, մենք վտանգի ենք ենթարկում մեր երկրի էներգետիկ անվտանգությունը: Պարզվում է, շատ էլ նորմալ, քանի որ, ըստ նրա, դա ամենեւին էլ չի սպառնում ՀՀ էներգետիկ անվտանգությանը: «Ուրիշ ավելի լավ վիճակ, ավելի լավ առաջարկ կա՞ր: Ինչով է սա վտանգում ՀՀ էներգետիկ անվտանգությունը, երբ այդպիսով ՀՀ-ն տարածաշրջանում դառնում է էներգետիկ կենտրոն»,- ասաց Գ. Իսագուլյանը: