Հանդիպել են

22/04/2006

Երեկ Մոսկվայում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահներ Սթիվեն Մանը եւ Յուրի Մերզլյակովը: Սթիվեն Մանն այսօր ժամանելու է Երեւան: Մինսկի խումբը իր նոր առաջարկներն արդեն ձեւակերպել է եւ դրանց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններն արդեն ծանոթացել են: Բացի այդ, այսօր Մոսկվա են մեկնելու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի օրերին նախատեսվում է Մերզլյակովի հանդիպումն Էլմար Մամեդյարովի հետ: Օսկանյանի հետ ռուսաստանցի համանախագահի հանդիպումը չի բացառվում, թեեւ կոնկրետ պայմանավորվածություն չկա, քանի որ Հայաստանի արտգործնախարարը շատ կարճ ժամանակ է մնալու Ռուսաստանի մայրաքաղաքում: Օսկանյան-Մամեդյարով հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ: