Երեկ Բաքվի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների չարտոնված ցույց կազմակերպելու փորձը` ի պաշտպանություն հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի: Հարյուրավոր երիտասարդներ փորձել են երթ կազմակերպել, սակայն ոստիկանության ուժերին հաջողվել է ցրել ակցիայի մասնակիցներին: Ուսանողները ձեռնարկել են ոստիկանության ուժերը ճեղքելու մի քանի փորձեր, ինչը հանգեցրել է բախումների: Ակցիայի մի քանի մասնակիցներ ստացել են վնասվածքներ: Բախումների պատճառով որոշ ժամանակով դադարեցվել էր Ջավիդի պողոտայի երթեւեկությունը, առաջացել էին խցանումներ: Ակցիայի շուրջ 20 մասնակից ձերբակալված է: