Հայ-ռուսական միջպետական պայմանագրով Գյումրիում նախատեսված է կատարել 4 մլն դոլարի շինարարական աշխատանք: Այդ գումարով վերականգնվելու են ռուսական եկեղեցիները, Մանկավարժական ինստիտուտի նախկին մասնաշենքը եւ 8-րդ Զինվորական թաղամասի մի քանի կիսակառույցներ: Ծրագրի առաջին փուլը` նախագծա-նախահաշվարկային աշխատանքներն արդեն ավարտված են: Շինարարական ծրագրի մեկնարկի կոնկրետ ժամկետներ չկան, բայց ռուսաստանյան պատվիրակությունը խոստացել է կարճ ժամանակում այն ավարտել: