Արդեն սպառնում են

15/04/2006

Ամերիկյան կոնգրեսականների խումբը եւ, խմբի հետ միասին, Երեւան ժամանած «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն Ջոն Դանիլովիչը գոհ են Հայաստանյան հանդիպումներից: «Մենք Հայաստանի հետ չէինք սկսի հազարամյակի ծրագիրը, եթե վստահ չլինեինք, որ Հայաստանի կառավարությունը եւ հասարակությունը ձգտում է դեպի արդար ընտրություն: Բայց արդար ընտրություն ասվածը չի վերաբերում միայն քվեարկության օրվան: Դա մի ամբողջ գործընթաց է` սկսած ընտրացուցակներից, քարոզարշավից, դրա վրա ծախսվող փողերից»,- ասում է խմբի ղեկավար կոնգրեսական Ջիմ Քոլբին: Նա հայտարարել է, որ 2007 եւ 2008թթ. համապետական ընտրությունները կարող են դառնալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցման պատճառ, եթե չհամապատասխանեն ժողովրդավարության չափանիշներին: