Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում երեկ Եվրախորհրդի անդամ պետությունների բանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բանավոր զեկույցով հանդես է եկել բուլղարացի պատգամավոր Ալեքսանդր Արբաջիեւը: «Ադրբեջանի բանակում հիվանդություններից եւ թերսնումից մահացել է 5 հազար զինվոր»,- ասված է զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում: ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամ Էլմիրա Ախունդովան հայտարարել է, որ զեկույցում բերված թիվը չի համապատասխանում իրականությանը, քանի որ օգտագործվել են «հասարակական կազմակերպությունների չճշտված տեղեկությունները»: Ադրբեջանցի պատգամավորը հաստատել է, որ Ադրբեջանի բանակում համարյա ամեն օր զինվորական է մահանում, սակայն նշել է, որ դրա պատճառը ոչ թե հիվանդություններն ու թերսնումն է, այլ «հայերի արձակած փամփուշտները»: