Կսպասեն բանակցությունների ավարտին

12/04/2006

«Ադրբեջանը եւ Հայաստանը Եվրախորհրդի անդամ պետություններ են, մենք շահագրգռված ենք նրանց միջեւ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի առաջընթացով»,- ըստ «Trend»-ի, Ստրասբուրգում երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը: ԵԽ ԽՎ նախագահը նշել է, որ միջնորդական առաքելության ներկայիս ձեւաչափը փոխելը ճիշտ չէ: «Մենք կսպասենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ավարտին,- հայտարարել է Ռենե վան դեր Լինդենը, ավելացնելով,- ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ձեւաչափը Եվրոպայի խորհրդի ձեւաչափով փոխարինելը նպատակահարմար չէ»: