«Standard»-ի թղթակցի հետ հարցազրույցում շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովն ասել է, որ Պուտինն իր դիրքերը դեռ պահպանում է ռուսական նավթից Արեւմուտքի կախվածության պատճառով: «Պուտինի խաղը հասկանալի է: Միջուկային զենքի զարգացման համար նրան պետք է Իրանը: Նրան անհրաժեշտ է «Համասը», որպեսզի Մերձավոր Արեւելքում մթնոլորտը դարձնի ավելի վտանգավոր եւ ոչ թափանցիկ, քանզի դա կնպաստի նավթի թանկացմանը: Իսկ եթե վերջինիս գինն ընկնի, Պուտինի դիրքերը կթուլանան»,- ասել է Կասպարովը: