Հակակշիռը չկա

18/03/2006

Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը, որ ընտրվել էր նույն համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնից՝ մեկ այլ՝ Դեղագործության ամբիոնի վարիչի պաշտոնը պահպանելու համար:

Մեր տեղեկություններով, համալսարանի նորընտիր ռեկտոր Գոհար Քյալյանը Վ. Հակոբյանին ստիպել է հրաժարվել պաշտոններից մեկից՝ պատճառաբանելով, որ դրանք համատեղելն անհնար է: Այսպիսով, համալսարանի ներկայիս ռեկտորը կարճ ժամանակում հասավ իր բաղձալի «ազատությանը»: