Հակաթույնը գտել են

15/03/2006

«Ազգային Միաբանություն» խմբակցությունն առաջարկել է ԸՕ-ում ամրագրել մի կետ, ըստ որի` պետք է քվեարկության ողջ պրոցեսը նկարահանվի, իսկ հետո տեսաժապավենը պետք է կցվի տեղամասի ամփոփիչ արձանագրություններին: Այսկերպ, ըստ հեղինակների, հնարավորինս կվերահսկվի քվեարկությունն ու կբացառվեն ընտրախախտումները: Թեեւ այս առաջարկը դեռեւս քննարկման փուլում է, եւ այն չի ամրագրվել օրենքում, արդեն իշխանական թեւը մտածել է այդ նկարահանումների դեմն առնելու մի մեթոդ: Կոալիցիոն պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ` ասելով. «Եթե ուզենան կեղծել, ու դրա համար խանգարի տեսախցիկը, ապա այնքան էլ մեծ պրոբլեմ չէ այդ տեսախցիկը փչացնելը կամ էլ ընտրատեղամասի լույսերն անջատել տալը: Դրանից հետո ի՞նչ են անելու, ո՞նց են ապացուցելու»: