ՄԱԿ-ի աշխատակիցների արհմիությունը անվստահություն է հայտնել գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, ով ՄԱԿ-ը բարեփոխելու նախաձեռնություն էր ներկայացրել: Անանն առաջարկել էր արտահաստիքային աշխատանքի փոխադրել կազմակերպության հազարավոր աշխատակիցների, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա ՄԱԿ-ը դարձնել պակաս բյուրոկրատական, ավելի ճկուն եւ արդյունավետ կազմակերպություն: «FrancePress»-ը նշում է, որ Ք. Անանը երկար չի մնա ՄԱԿ-ում, նրա լիազորությունները լրանալու են 2006թ. դեկտեմբերի 31-ին: