Տներ են փլուզվել

07/02/2006

Երեկ Գյումրիում գրանցվել է առատ ձյան պատճառով տների փլուզման 2 դեպք: Սեփական տները եղել են ոչ բարվոք վիճակի: Մի տան բնակիչներն օգնության կարգով ժամանակին դիմել են քաղաքապետարան, իսկ այնտեղից խորհուրդ են տվել հենասյուներով «յոլա գնալ»: Երեկ ձյան պատճառով անասնագոմերի փլուզման դեպքեր են եղել նաեւ Շիրակի մարզի Հոռոմ եւ Լեռնակերտ գյուղերում: