Սառնամանիքը նահանջում է

04/02/2006

Ի՞նչ է «նախապատրաստել» եղանակն առաջիկա օրերին: Ինչպես տեղեկացանք «Հայհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանից, այսօր հանրապետության առանձին վայրերում սպասվում են ձյուն եւ մառախուղ: Վաղը կնկատվի քամու ուժգնացում, հատկապես` լեռներում եւ լեռնանցքներում, թեեւ ձմռանը քամիները թույլ են լինում: Այսօր եւ վաղն օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 5-10 աստիճանով: Վաղը գիշերը Արարատյան դաշտավայրում սպասվում է 1-6 աստիճան, իսկ լեռնային շրջաններում` 2-8 աստիճան ցուրտ: Փետրվարի 4-ին եւ 5-ին կլինի առավելապես առանց տեղումների եղանակ: Վերջին օրերին Արարատյան դաշտում գրանցվել էր հազվադեպ ցուրտ եղանակ: Սակայն ամենացածր ջերմաստիճանը եղել է Գյումրիում` հասնելով 26 աստիճան ցրտի: Ի դեպ, Երեւան քաղաքում հետաքրքիր պրոցեսներ էին կատարվում. ցածրադիր գոտիներում 20-22 աստիճան ցրտի դեպքում Արաբկիր եւ Դավիթաշեն համայնքներում 16-17 աստիճան էր: Զ. Պետրոսյանի խոսքերով` այս հանգամանքը գոգավորություններին հատուկ երեւույթ է: Սառնամանիքը, կարծես թե, ուժը կորցնում է:

Կ. Թ.