Հունվարի 31-ին ոստիկանության երկաթգծի «Երեւան» կայարանի գծային բաժինը ահազանգ էր ստացել, որ նույն օրը Երեւան-Նորագավիթ գծահատվածում էլեկտրագնացքի տակ մի քաղաքացի է ընկել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը 1953թ. ծնված Սիմոն Հ.-ն եւ նրա օգնական, 1963թ. ծնված Ստեփան Մ.-ն, վարելով էլեկտրաքարշը, նշված գծահատվածում վրաերթի են ենթարկել Բորիս Է.-ին, որն ուսերի մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի հետ կապված հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է Շենգավիթի համայնքի դատախազությունը: