«Բնականաբար, Արեւմուտքը կարող է ինչ-որ խնդիրներ ունենալ, բայց, կարծում եմ` Արեւմուտք ասվածը միաբեւեռ չէ, եւ այնպես չէ, որ բոլորը միանան ու մի կետով ճնշումներ գործադրեն Հայաստանի վրա: Դա էլ կապված է նրանով, թե մենք ինչպես կպահենք մեզ, ինչպես կընդունենք այն պայմանավորվածությունները, որոնք կդրվեն բաց քննարկման: Որեւէ նախադրյալ չկա, որ 2006թ. ԼՂՀ հիմնահարցը վերջնական լուծվի»,- ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն` ի պատասխան մեր հարցին, թե փետրվարի 10-ին կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպման ընթացքում արդյոք Արեւմուտքի կողմից լուծման տարբերակ կպարտադրվի՞ կողմերին, թե՞ ոչ: