Փոխհրաձգություն Փասադենայում

01/02/2006

«Pasadena Star News» թերթը տեղեկացնում է, որ շաբաթ երեկոյան Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում հայերի միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով նրանցից երեքը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Իր հերթին «Los Angeles Times»-ը երեկ տեղեկացրել է, որ հրազենից վիրավորված հայերի կյանքին վտանգ չի սպառնում: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ փնտրում է 3 կամ 4 հայազգի երիտասարդների, որոնք կասկածվում են հրազեն օգտագործելու մեջ: «Դա նման չէ գանգստերական խմբի գործողությունների. ինչ-որ առճակատում է եղել, որը վերածվել է փոխհրաձգության»,- ասել է Փասադենայի ոստիկանության դեպարտամենտի ներկայացուցիչ Քեւին Հոլը: