Լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ ֆինանսական միջոցներով է գոյատեւում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, Ալբերտ Բազեյանը պատասխանեց, «ինչպես մնացած բոլոր կուսակցությունները»: Ասուլիսից հետո «168 Ժամի» եւ «Ա1+»-ի թղթակիցների հետ զրույցում, անդրադառնալով մամուլում եղած այն հրապարակումներին, թե Բազեյանին ֆինանսավորում է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահն ասաց. «Ինչո՞ւ եք կարծում, որ Սերժ Սարգսյանը փող ունի, ես՝ ոչ. ես էլ, ինքն էլ նույնքան աշխատավարձ ենք ստանում»: