Սերգոյին հարցաքննել են

22/01/2006

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը կարող է դառնալ սկանդալային մի պատմության հերոս՝ կապված իրանցի այն ուսանողների հետ, ովքեր իրենց ուսումը շարունակում են Հայաստանի բուհերում։ Պարզվում է, ապագա այդ ուսանողների փաստաթղթային ձեւակերպումները ՀՀ ԿԳ-ի հետ համաձայնեցված այդ նպատակով բացված մի ՍՊԸ-ի միջոցով կատարում էր Իրանի մի քաղաքացի, որն իր կատարած աշխատանքի դիմաց վերցնում էր 450-500 դոլար։ Վերջերս այդ կապակցությամբ առաջացել են դժգոհություններ: Ուսանողները դիմել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, վերջինս էլ դիմել է ՀՀ Արտաքին գործերի նախարարություն: ԱԳՆ-ն էլ, իր հերթին, դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը: Այդ հարցի կապակցությամբ համապատասխան մարմինները գործ են նախապատրաստել։ Նախարար Ս. Երիցյանն արդեն 2-3 անգամ հարցաքննության է հրավիրվել, իսկ 2 հոգի ձերբակալված են: Ի դեպ, Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, թե իր գործողություններն օրինական են, ինչին անձամբ տեղյակ է Սերգո Երիցյանը։