Ծառայակիցների սպանության համար մեղադրվող զինծառայող Ռազմիկ Սարգսյանը հունվարի 9-ին` 130-րդ օրը, ղադարեցրել է հացադուլը: Ռ. Սարգսյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի հավաստմամբ՝ ներկայումս իր պաշտպանյալը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սանմասում է` բժիշկների վերահսկողության ներքո: Ռ. Սարգսյանը շարունակում է գանգատվել ընդհանուր թուլությունից, եւ նախօրեին նրան դարձյալ գյուկոզայի եւ վիտամինների ներերակային ներարկում է կատարվել: Փաստաբանը նաեւ հաղորդել է, որ իր պաշտպանյալի բուժզննումն առայժմ անավարտ է մնացել, սակայն քրեակատարողական հաստատությունում խոստացել են այն շարունակել Սարգսյանի առողջական վիճակի բարելավումից հետո: Մասնավորապես, մոտ ժամանակներս Ռ. Սարգսյանի փաստաբաններն ու հարազատները մտադիր են նրա մոտ ողնաշարի զննման նպատակով բժիշկ հրավիրել: