ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) երեկ կոչ է արել Թուրքիային սահմանակից պետություններին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրաքին, Իրանին եւ Սիրիային, զգոն լինել ու համապատասխան միջոցներ ձեռնարկել թռչնագրիպի տարածումը կանխելու համար: Կազմակերպությունը զգուշացրել է, որ թռչնային գրիպի վիրուսը «կարող է համաճարակ առաջացնել Թուրքիայում»: Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում 13 մարդ է վարակվել թռչնագրիպով: Վրաստանի Արտգործնախարարությունն էլ երեկ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի հետ սահմանը կփակվի: Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնյաները պնդում են, թե Հայաստանում թռչնագրիպի դեպքեր չեն արձանագրվել: