ՀՀ Առաջին տիկին Բելլա Քոչարյանը երեկ այցելել է հռչակավոր երգչուհի Գոհար Գասպարյանին` շնորհավորելու ծննդյան 81-ամյակի կապակցությամբ: Առաջին տիկինն առողջություն եւ ամենայն բարիք է մաղթել մեծանուն երգչուհուն, նրա հետ զրուցել մերօրյա արվեստի ու մշակույթի մասին: