ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանում ԼՂ ներկայացուցչությունում եւ տեւել է մեկ ժամից ավելի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որեւէ գրավոր առաջարկ չեն ներկայացրել ԼՂ նախագահին: «Մեր առաջարկները բանավոր են»,- ասել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Իսկ համանախագահներն ինչո՞ւ են ԼՂ նախագահի հետ հանդիպում Երեւանում եւ ոչ թե Ստեփանակերտում» հարցին Արկադի Ղուկասյանը պատասխանել է. «Իրենք ներողություն խնդրեցին, որ ժամանակի առումով չեն կարող Ստեփանակերտ ժամանել: Համ էլ այստեղ` Երեւանում, նրանք տեսան ԼՂ ներկայացուցչությունը, իսկ դա նշանակում է, որ ԼՂ-ն կայացած պետություն է»: