ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը չի կիսում Լեւոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետը, թե ԼՂ հարցում մենք այլեւս չենք կարող ձեռք բերել այն, ինչը կարող էինք 1997-ին. «Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավունք ունի ունենալ իր տեսակետը, սակայն ես վստահ եմ, որ այսօր մենք կարող ենք ստանալ ավելին, քան 1997-ին»: