Օրակարգը հայտնի է

18/12/2005

Արդեն հայտնի է այսօր Փարիզում անցկացվելիք ԵԽ ԽՎ Մոնիտորինգի կոմիտեի նիստի օրակարգը: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԽ առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին հաշվետվության բանաձեւը, նոյեմբերի 27-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքի մասին զեկույցը եւ ԵԽ համազեկուցողների զեկույցը` դեկտեմբերի 1-3-ն Ադրբեջան կատարած այցի մասին: Հաստատված օրակարգում տեղ են գտել նաեւ Մոնակոյին, Սլովենիային, Լատվիային, Ուկրաինային, Սերբիային եւ Չերնոգորիային վերաբերող հարցեր: