Հերթական կուսակցական մասնաճյուղն է փորձում արմատներ գցել Վանաձորում: Լազյան/Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող եռահարկ մի բնակելի շենքի շքամուտքի ժանգոտ դռան վերեւում օրերս հայտնվել է «Հայ արիական միաբանություն» (ՀԱՄ) կարմիր տառերով գրությունը: Վանաձորցիներից մեկն ասում էր, որ մի որոշ ժամանակ մարդիկ այն կշփոթեն «Ազգային Միաբանության» (ԱՄ) հետ: