Բացատրեք՝ խնդրեմ

14/12/2005

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ իր անունից կարող ենք հրապարակել, որ տպագիր մամուլի բաժանորդագրությամբ զբաղվող ընկերությունները լիցենզավորման ենթակա չեն, ինչը մենք մեր ընթերցողներին եւ այդ ընկերություններին փոխանցում ենք հաճույքով: Սակայն անհասկանալի է, եթե «ՀՀ փոստային կապի մասին» օրենքը, ինչպես Ա. Մանուկյանն է վստահեցնում, նման կարգ չի սահմանում, ինչո՞ւ են Հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ անցկացնում այդ ընկերություններում ու հայտարարում, որ իրենց գործունեությունն անօրինական է: Եվ վերջապես` ինչո՞ւ են «Հայփոստ» եւ «Հայմամուլ» ընկերությունները օրենքի պահանջից ելնելով լիզենզիա ձեռք բերելու համար 5 մլն դրամ վճարել պետբյուջե: Եվ ինչո՞ւ են լիցենզավորել նրանց գործունեությունը, եթե այն լիցենզավորման ենթակա չէ:

Կարդացեք` Հերթը հասավ տպագիր մամուլին: