Բանը հասավ Աստծո՞ւն

14/12/2005

«Ի դեմս Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցության` մենք գործ ունենք շանտաժի, ստի եւ խարդավանքների վրա հիմնված քաղաքական ուժի հետ»,- երեկ հայտարարել է պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը: Ս. Բաբայանը նրան մեղադրել էր ինչ-ինչ «տերեր» ունենալու մեջ, ինչի վերաբերյալ Է. Խուդաբաշյանն ասում է. «Իմ տերն Աստված է, որի հետ, հուսով եմ, Ս. Բաբայանը հաշիվ մաքրել չի կարող: Իսկ ես մնում եմ հիմնավոր իմ կարծիքին, որ ահաբեկիչներն ու զրպարտիչները տեղ չունեն ՀՀ քաղաքական դաշտում, եւ երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր գործչի պարտքը պետք է լինի պայքարել նմանների դեմ»: