Լքելո՞ւ է, թե՞ ոչ

14/12/2005

«Արդարություն» խմբակցության երեկվա նիստում միաձայն որոշվել է, որ հաջորդ տարի ԵԽ ԽՎ-ում խմբակցությունը Շավարշ Քոչարյանի փոխարեն ներկայացնելու է Ստեփան Դեմիրճյանը: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե այսքանից հետո ինքը լքելո՞ւ է «Արդարություն» խմբակցությունը, թե՞ ոչ: Նշենք, որ դաշինքի երեկվա նիստին չեն մասնակցել Արամ Զ. Սարգսյանը, Սմբատ Այվազյանը, ովքեր ընդհանրապես չեն մտնում խորհրդարանի շենք, Արամ Գ. Սարգսյանը, որ այս օրերին գտնվում է ՌԴ-ում, եւ Վազգեն Մանուկյանը, ով նախապես տեղյակ էր պահել իր բացակայության մասին: