Պարտադրված ու շնորհակալ

19/07/2012

«Օլիգարխի հետ վիճել պետք չէ, ուզում էիք Վահե Ավետյանի օ՞րն ընկնեի»,- երեկ ասուլիսում հերթական անգամ անդրադառնալով պատգամավորական մանդատից հրաժարվելու հարցին` հայտարարել է ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը: «Քաղաքագետների միության վարչության անդամները հիացած չէին, որ ես ԲՀԿ ցուցակով եմ հանդես գալիս: Ինձ հետ բանակցել էր Գագիկ Ծառուկյանը, եւ ես ընդգրկվել էի` որպես անկուսակցական: Պայմանավորվածություն էր եղել, որ իմ դեմքով եւ որակով եմ մասնակցելու քարոզարշավին: Բացի դրանից` ասվել էր, որ խորհրդարանում ես հնարավորություն եմ ունենալու ղեկավարել հանձնաժողով»,- ասել է նա` միաժամանակ շնորհակալություն հայտնելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին` իրեն պատգամավորական մանդատից հրաժարվել ստիպելու համար: