«Լեհաստանն անհանգստացած է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը դեռեւս լուծված չէ»,- երեկ Բաքվում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին` ավելացնելով, որ «Լեհաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ընդունում ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, եւ պետք է հստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: