Զարհուրելի սպանություն

17/07/2012

Նախօրեին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երեւանում. Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Սամվել Գասպարյանը սպանել է Երեւանի Մանանդյան փողոցի բնակչուհի, թոշակառու 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին, մասնատել նրա դին, ապա տեղափոխել է Խարբերդի ամառանոցների 24 փողոցում գտնվող 3-րդ տուն եւ կնոջ մարմինը տեղավորել տակառում: Երեկ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, այդ թվում` բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ Ս. Գասպարյանը ձեռնաշղթաներով բերվել է Խարբերդում գտնվող նշված տուն, որտեղ մատնացույց է արել նկուղային հարկում տեղադրված երկաթե տակառը, որի միջից էլ ոստիկանները համապատասխան գործողություններ կատարելուց հետո հայտնաբերել են կնոջ մասնատված դին: Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: