Հաքերները հարձակվել են Ծառուկյանի կայքի վրա

17/07/2012

Ադրբեջանցի հաքերները հուլիսի լույս 16-ի գիշերը` ժամը 2:00-4.00-ի սահմաններում, հարձակվել են gagiktsarukyan.am կայքի վրա: Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նշել է, որ անընդհատ հարձակումներ են գործել, ծրագրավորողներն աշխատել են այդ ուղղությամբ, ինչի շնորհիվ էլ կայքը չի կոտրվել եւ այժմ էլ նորմալ աշխատում է: Իվետա Տոնոյանը նշել է, որ սա gagiktsarukyan.am կայքի վրա առաջին հարձակումն է: