Ընդունել է Հայրապետյանին

17/07/2012

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է բարերար Լեւոն Հայրապետյանին: Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Բ. Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին` Արցախի շենացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաեւ` կարեւորել նրա անձնական օրինակն Արցախում տարբեր բարերարների կողմից ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից: Լեւոն Հայրապետյանն, իր հերթին, նշել է, որ ԼՂ-ում ստեղծված է բարենպաստ տնտեսական եւ քաղաքական մթնոլորտ գործարար միջավայրի զարգացման համար, ինչը եւ հանդիսանում է ներդրումների ներգրավման կարեւորագույն նախապայմաններից մեկը: