Խտրական մոտեցումն ակնհայտ է

14/07/2012

«Մեր գրասենյակը գործում է արդեն 7 տարի, սակայն ոչ մի բողոք Վճռաբեկ դատարանը դեռեւս չի ընդունել վարույթ: Լավ, ուրեմն, Պարգեւ Օհանյանը` նախկին դատավոր, իրավաբան, դասախոս, պրակտիկ մասնագետ, իր գրասենյակով չկարողացա՞վ գոնե մի գործով մտնել Վճռաբեկ դատարան: Աբսուրդ է: Մենք վերցնում ենք գործեր, որոնց համար վստահ ենք, որ պետք է ընդունեն, կազմված է գրագետ, կոռեկտ եւ լիարժեք, սակայն տեսեք, թե ինչ է ստացվում: Այ, այսպիսի վիճակ է: Այդ դեպքում թո՛ղ բացատրեն խտրականության շարժառիթները: Կարող եմ բերել այնպիսի փաստեր, երբ ոչ իրավաբան, անգրագետ մեկի բողոքը դատարանն ընդունել է վարույթ, իսկ Օհանյանինը՝ ոչ: Վճռաբեկ դատարանն անխոցելի, անպատժելի մարմին է, քանի որ նույն ինքը` դրա նախագահը, Արդարադատության խորհրդի նախագահն է»,- մեր թղթակցին տված հարցազրույցում` անդրադառնալով դատական համակարգին, ասել է նախկին դատավոր, իրավաբան, «Պրեզումցիա» իրավաբանական գրասենյակի ղեկավար Պարգեւ Օհանյանը` հավելելով, թե «ոչ դուխով» փաստաբաններին դատավորները նվաստացնում են դատական նիստերի ժամանակ: