Կդառնա` չգիտեմ ինչ

14/07/2012

«Եթե ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պաշտպանի Վարդան Օսկանյանի թեկնածությունը, ապա նա այլեւս չգիտեմ ինչ կդառնա, բայց, համենայն դեպս, կդադարի ՀԱԿ լինելուց»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` հերքելով մամուլում հրապարակված տեղեկությունները, թե ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ արդեն համաձայնություն է կայացվել ԲՀԿ-ի հավանական թեկնածուին աջակցելու եւ որոշակի պաշտոններ միմյանց միջեւ բաժանելու մասին: «Եթե ԲՀԿ-ն եւ նրա ղեկավարը, ով ժողովրդին մեծագույն զրկանքներ է պատճառել, քանի որ օլիգարխիան երկրի այս վիճակի հիմնական պատճառն է, իսկ ԲՀԿ-ի ղեկավարը թիվ մեկ օլիգարխն է հանրապետությունում, հրապարակավ ներողություն խնդրի եւ աջակցի ընդդիմության միասնական թեկնածուին` ՀԱԿ-ի ներկայացուցչին, այդ դեպքում կարելի է նրանց հետ համագործակցել… բոլորս էլ սխալական ենք»,- ասել է նա: