Մեռյալ կետից

14/07/2012

«ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Ուկրաինան կփորձի մեռյալ կետից առաջ տանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Եվ եթե հարցն ամբողջությամբ չլուծվի էլ, ապա պետք է պահպանել խաղաղությունը: Ավելի լավ է ունենալ վատ խաղաղություն, քան` լավ պատերազմ: Ուկրաինան հուսով է, որ հակամարտությունը կկարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը. Ուկրաինան 2013թ.նախագահելու է ԵԱՀԿ-ում: «Ես բավական լավ ու բաց հարաբերություններ ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, եւ հուսով եմ, որ դրանք մեծ դեր կխաղան տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ասել է նա: