Ով որտեղ է հանգստանալու

14/07/2012

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը, հավանաբար, այս տարի չի մեկնի հանգստի, քանի որ չի լրացել նրա պաշտոնավարման մեկ տարին: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասացին ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկնելու է հանգստի, սակայն` որտեղ, դեռեւս չգիտի: «Դեռեւս չեմ որոշել` որտեղ, բայց որ ծովային երկիր եմ մեկնելու` միանշանակ է»,- ասաց նա: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ինչպես փոխանցեցին նախարարության մամլո ծառայությունից, դեռեւս որոշ ժամանակ չի բացակայի քաղաքից, քանի որ նրա դուստրն այս տարի դիմորդ է: Իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է իր ամառային հանգիստն անցկացնել Կապանում: