Հարցաշար են կազմելու

12/07/2012

Ազգային ժողովի ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները երեկ որոշել են աշխատանքային խումբ ստեղծել, որը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի մահվան գործի հետ կապված` իրավապահ մարմիններին ուղղվող հարցաշար կկազմի: Աշխատանքային խմբում ՀԱԿ-ից ընդգրկվել է Գագիկ Ջհանգիրյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Ստեփան Մարգարյանը, եւ «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը: Վերջիններս ու այդ 4 խմբակցությունների ղեկավարները երեկ մեր թղթակցի հետ զրույցում չեն մանրամասնել, թե այդ գործի հետ կապված կոնկրետ ինչ հարցեր են իրենց անհանգստացնում: Իսկ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր Ազգային ժողովում: