Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը հիմնականում խրախուսում է խոշոր բիզնեսի զարգացումը եւ այդ քայլով կործանում փոքրը եւ միջինը: Մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԳՄ նախկին տնօրեն, այժմ՝ Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ «Ես հիմնականում դեմ էի հանդես գալիս այդ դիրքորոշմանը, ինչի արդյունքում նեղանում էին: Նման միջավայրում աշխատելը, հավատացեք, անհնարին էր»,- ասել է նա: Խոսելով ընդհանրապես նման կառույցների եւ կառավարությանը կից խորհուրդների մասին, Գ. Մակարյանն անդրադարձել է նաեւ վարչապետի դերին՝ նկատելով, որ եռակողմ խորհուրդներում նա է նախագահում: «Ավելի քան 30 խորհուրդ է ստեղծվել իր կողմից, որոնց նախագահությունը հենց վարչապետն է իրականացնում: Ինչքանո՞վ է դա նպատակահարմար»,- ասել է նա։